|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՌԴ ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովի` այս տարվա հոկտեմբերին Բաքվում նախատեսված հյուրախաղերը չեն կայանա: Երգչի գլխավոր պրոդյուսեր Գենադի Ռիբակը Vesti.Az-ին ասել է որ ոչ մի համերգ էլ Բաքվում չի լինի:
«Ներկայումս Ֆիլիպը գտնվում է Ռուսաստանի Դաշնոււթյան տարածքից դուրս: Իսկ ինչ վերաբերվում է Բաքվի համերգին, այն չի լինի: Մեզ մոտ արդեն պլանավորված են հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների հյուրախաղերը»,- ասել է Ռիբակը:
Հիշեցնենք, որ Ֆիլիպը, առաջին անգամ այս տարվա մարտին ելույթ ունենալով Հեյդար Ալիևի անվան համերգասրահում` Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկոյին, ասել էր, որ երազում է մենահամերգով հանդես գալ Բաքվում: