|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսական էստրադայի սկանդալային երգիչ Ֆիլիպ Կիրկորովը Սբ.Ծննդյան օրը դիմավորել է ԱՄԷ Շարժայի հայկական եկեղեցում: Կիրկորովին Էմիրաթներում ընկերակցել են «Սպարտակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ Իվան Սաենկոն, «Զենիթ»-ից Ալեքսանդր Կերժակովը և ուկրաինացի երգչուհի Անի Լորակը` իր թուրք ամուսնու հետ:
Նրանք միասին գնացել են հայկական եկեղեցի , որտեղ ի զարմանս Ֆիլիպի այնտեղ չի տեսել այդ տարածքում մ.թ. առաջին դարում քարոզիչ առաքյալ Սբ. Ֆիլիպի սրբապատկերը:
Տեղեկանալով որ ԱՄԷ-ի առաքելական համայնքը կրում է Սբ. Ֆիլիպի անունը, Կիրկորովը այդ փաստն ընդունում է որպես Բարձրյալի կողմից իրեն ուղղված ազդակ և եկեղեցուն իր կողմից բավականին կոկիկ գումար է նվիրաբերում :