|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է նաև Շարժայի ժառանգության ինստիտուտ (Sharjah Institute for Heritage) և հանդիպել ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի հետ։
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ տիկին Նունե Սարգսյանը շրջել է ինստիտուտում, ծանոթացել հին գրքերի ու հնագույն ձեռագրերի վերականգնման աշխատանքներին: Տիկին Սարգսյանն ասել է, որ Հայաստանն այս ոլորտում ունի լավ մասնագետներ և Շարժայի ժառանգության ինստիտուտը կարող է հաջողությամբ համագործակցել Երևանի Մատենադարանի հետ։