|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արաբական Միացյալ Էմիրություններ վերջին այցի ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանն այցելել էր նաև միջուկային կենտրոն, որն ամենաժամանակակիցներից է և ունի 5,6 գիգավատտ հզորություն։ Սա հնարավորություն է տալիս հայկական կողմին միջուկային ոլորտում համագործակցել այս պետության հետ։
«Կարծում եմ` մեր միջուկային էներգետիկայի մասնագետները կարող են [նրանց հետ] համագործակցել միջուկային անվտանգության, վառելիքի, միջուկային աղբի կառավարման ոլորտներում»,- ասել է նախագահը։
Սարգսյանը պատմել է, որ Ճապոնիա այցի ժամանակ էլ երկրի վարչապետի միջնորդությամբ հանդիպել է միջուկային ռեգուլյատորին, որտեղ մոտ 1000 մարդ է աշխատում։ Նախագահի խոսքով՝ այդ կազմակերպությունը հսկայական փորձ ունի Ֆուկուսիմայի միջուկային աղետից հետո։
«Եվ մենք՝ որպես աշխարհի ամենահին ատոմակայաններից մեկի տերը, փորձառություն ունեցող երկիր, կարող ենք շատ մոտ աշխատել իրենց հետ, և դա բնականոն ձևով կարող է մեկ օր էլ ոչ միայն իրականանա միջուկային անվտանգության խնդիրների համատեղ լուծման, ներդրումների ոլորտում, այլ միգուցե նաև մեկ օր` նոր միջուկային կայանի»,- հավելել է նախագահը։