|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Մայիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Միացյալ Արաբական Էմիրությունների պետնախարար, հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ահմադ Ալի ալ-Սայեղին: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-էմիրաթական երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել քննարկումները փետրվար ամսին Աբու Դաբիում ՀՀ պաշտպանության նախարարի, Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ ԶՈՒ գերագույն հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, Դուբայ էմիրության կառավարիչ Շեյխ Մուհամմադ բին Ռաշեդ Ալ Մաքթումի նախանշած` ռազմական արդյունաբերության, ռազմական բժշկության, ռազմական սպորտի, տեղեկատվության փոխանակման և այլ ոլորտներում համագործակցության կյանքի կոչման, ինչպես նաև պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության իրավապայմանագրային դաշտի ստեղծման շուրջ:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: