|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանը եւ Արաբական Միացյալ Էմիրայությունները համագործակցելու են ռազմական ոլորտում:
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ համագործակցության հարցերը քննարկելու համար Բաքվում է գտնվում ԱՄԷ-ի պատվիրակությունը՝ այդ երկրի զինուժերի գլխավոր շտաբի մատակարարման վարչության պետ, գեներալ Խալիֆա Մուհամեդ Սանի Էր Ռումեյսինիի գլխավորությամբ:
"Արմենպրես"-ի փոխանցմամբ, ԱՄԷ-ի պատվիրակությունն այցելել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերութան նախարարության ձեռնարկություններ, այդ թվում՝ "Իգլիմ" գիտաարտադրական միավորում, Էլեկտրոնային հաշվողական մեքենաների գործարան, "Ռադիոգուրաշդիռմա" եւ "Տելեմեխանիկա" ձեռնարկություններ, որտեղ ծանոթացել է արտադրական գործընթացին: