|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ձեր ու մեր բոլորիս մայրաքաղաքը գտնվում է մի խմբակի ճիրաններում, ովքեր քաղաքին վերաբերվում են՝ որպես սեփական գրապանները լցնելու միջոց։ Այս մասին գրում է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։
«Ձեր կողմից 2023թ մերժվելու արդյունքում, որդեգրել են հետևալ կարգախոսը՝ եկել է Երևանցուց վրեժ լուծելու ժամանակը…
Բոլոր ոլորտներում՝ կանաչապատումից մինչև ասֆալտապատում ու տրանսպորտի «բարեփոխումից» մինչև աղբահանություն ձախողել են։
Թանկացումների հիթ շքերթը շարունակական է լինելու, չկասկածե՛ք կանգ չեն առնելու։
Ավագանու նիստերից ծլկելը դարձրել են իրենց համար փրկօղակ, Երևանին վերաբերվող բոլոր հարցերը մնում են անպատասխան ու լուծումներ չեն տրվում։
Քաղաքացիների քվեն ստացած բոլոր ընդիմադիր ավագանիները, պետք է համախմբվեն ի՛ շահ Երևանի ու պարտադրեն իրենց քայլերով ՔՊ-ին ու հանրապետություն քույր կառույցներին գնալ արտահերթ ընտրության։
ՔՊ-ի հետ Երևանը չունի՛ ապագա, բոլոր քայլերը սրանց հետ համագործակցելու, Երևանցիների կողմից արժանանալու է պարսավանքի։
Միակ լուծումը՝ արտահերթ ավագանու ընտրություններ ու վերջ»։