|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի ժողովրդական երգիչ Ֆիլիպ Կիրկորովը խոստանում է հոկտեմբերին բաքվեցիների համար անմոռանալի մենահամերգ տալ: Նա հայտարարել է, թե պարզապես երազում է Բաքվում կայանալիք մենահամերգի մասին: «Բոլորդ գիտեք, թե ես ինչքան եմ սիրում Ադրբեջանը: Թեեւ շատերն են փորձել խանգարել իմ այցին Բաքու, բայց նրանք դրան չեն հասել: Ինձ թվում է, թե ես երազում եմ»,- Իգոր Կրուտոյի համերգի ժամանակ հայտարարել է երգիչը:
Երգչի մամլո ծառայության ղեկավար Գենադի Ռիբակն էլ, իր հերթին, նշել է, թե Կիրկորովը Բաքվի համերգին առանձնահատուկ է պատրաստվում: Նա ադրբեջանցիներին «ավետիս» է հղել` բանակցություններն արդեն կայացել են, սակայն համերգի կոնկրետ օրը հստակեցված չէ: