|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նոյեմբերին Հայաստան կժամանի հայտնի տնտեսագետ, մարքեթինգի հիմնադիր Ֆիլիպ Կոտլերը: «Մարքեթինգի հիմունքներ» գրքի հեղինակը նպատակ ունի Հայաստանում մարքեթինգի կենտրոն ստեղծել, որը կսպասարկի տարածաշրջանին:
«Կոտլեր Իմպեքթ» ընկերության ղեկավար դոկտոր Ֆահիմ Կիբրիան այսօր Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ստեղծվելիք կենտրոնը կսպասարկի Հայաստանին, Իրանին, Թուրքիային եւ Ուկրաինային: Ֆ. Կիբրիան հատկապես ընդգծեց Իրանի ներգրավումն այս կրթական ծրագրում:
«Իրանը շատ մեծ շուկա է, սակայն վատ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, չունի կապեր Արաբական Միացյալ Էմիրությունների հետ: Իսկ Հայաստանի հետ լավ կապեր ունի»,- նշեց նա:
Ֆ. Կոտլերի` Հայաստանում գտնվելու օրերին Հայաստան կժամանեն 500 հյուրեր մոտ 2 տասնյակ երկրներից: