|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիան պատրաստվում է ռազմաբազա հիմնել Սոմալիում: Ըստ Vatan-ի՝ Սոմալիի կառավարության ցանկությամբ հիմնվող բազայի նպատակը կլինի Աֆրիկայում ահաբեկչության դեմ պայքարը:
Նոր ռազմաբազան կսկսի գործել ընթացիկ տարվա ամառվա վերջին՝ նախնական 200 թուրք զինվորականներով: Ռազմաբազայում պատրաստություն կանցնեն նաև 10.500 սոմալեցի զինվոր ու ոստիկան:
Հիշեցնենք, որ Թուրքիան ռազմաբազա է հիմնում նաև Իրաքում, Ադրբեջանում, Քաթարում ու Ալբանիայում: