|
Փոխարժեքներ
22 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 417.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3123 |
| GBP | ⚊ | £ 485.52 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալների՝ այս տարվա առաջին հինգ ամիսներին Վրաստանն Ադրբեջանից և Ռուսաստանից գնել է 1.7 միլիարդ խորանարդ մետր գազ (տարեկան աճը՝ 10%): Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ինչ վերաբերում է սպառմանը, ապա 2026 թվականի հունվար-մայիս ամիսներին բնական գազի սպառումը կազմել է 1.73 միլիարդ խորանարդ մետր, որից 233 միլիոն խորանարդ մետրը սպառել են ջերմաէլեկտրակայանները։
Նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ ջերմաէլեկտրակայանների սպառած գազի ծավալը փոքր-ինչ աճել է՝ մոտ 30 միլիոն խորանարդ մետրով։ Երկրում ընդհանուր սպառումն աճել է 10%-ով։
Վրաստանի ազգային էներգետիկ հանձնաժողովի տարեկան զեկույցի համաձայն՝ 2025 թվականին Վրաստանն Ադրբեջանից ստացել է 2.27 միլիարդ խորանարդ մետր գազ։