|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ-ում կառավարության կողմից հրավիրված արտահերթ նիստում քննարկվում է Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ կառավարությունն առաջարկել է 3 ժամ քննարկել:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը վարման կարգով ելույթ ունեցավ և ասաց, որ առաջարկում է քննարկումների ժամանակը երկարացնել, քանի որ սա շատ կարևոր խնդիր է, և այդքան կարճ ժամանակում հնարավոր չէ քննարկումները ավարտել: Բաբլոյանը պատասխանեց, որ միշտ էլ կարող են քննարկումների ժամանակը երկարացնել, եթե հարցի քննարկումը չվերջանա:
Ձայների` 62 կողմ, 3 դեմ, 9 ձեռնպահ հարաբերակցությամբ ԱԺ-ն որոշեց, որ հարցի քննարկումը կտևի 3 ժամ: