Փոխարժեքներ
06 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.58 |
EUR | ⚊ | € 446.2 |
RUB | ⚊ | ₽ 4.6044 |
GBP | ⚊ | £ 513.46 |
GEL | ⚊ | ₾ 140.78 |
Իրանի նավթի նախարար Մոհսեն Պակնեջադը հայտարարել է Ֆարս նահանգի հարավային մասում գտնվող Պազան հանքավայրում մոտ 280 միլիարդ խորանարդ մետր բնական գազի նոր պաշարների հայտնաբերման մասին։
«Այդ հանքավայրը, որի պաշարները կազմում են 10 տրիլիոն խորանարդ ոտնաչափ գազ (համարժեք է մոտ 283 միլիարդ խորանարդ մետրի), կարող է առաջիկա տարիներին զգալի դեր խաղալ երկրի էներգետիկ անհավասարակշռության լուծման գործում»,-ըստ Shana գործակալության՝ նշել է նա:
Ըստ Պակնեջադի՝ հաշվի առնելով ազգային մակարդակով օգտագործվող 0,7 գազի արդյունահանման գործակիցը, արդյունքում արդյունահանման ցուցանիշը կազմում է 7 տրիլիոն խորանարդ ոտնաչափ, որը համարժեք է Հարավային Փարս հանքավայրի մեկ փուլից 7000 օրվա արտադրության։ Սակայն այդ պաշարների արդյունահանումը հնարավոր կլինի սկսել առնվազն 40 ամիս անց։