|
Փոխարժեքներ
06 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370.44 |
| EUR | ⚊ | € 432.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.9006 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 137.94 |
Բուհերի ընդունելության քննությունների հայտագրման ավարտին մնացել է 5 օր:
Yerkir.am-ը նկատել է, որ, ինչպես անցած տարիներին, այս տարի ևս Հայաստանի ազգային ագրարային համալսարանում արձանագրվել է խայտառակ պատկեր:
Համալսարանի գյուղատնտեսական 16 մասնագիտություններում հայտագրվել է ընդամենը 37 դիմորդ:
Այնպիսի մասնագիտություններում, ինչպիսիք են «Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ», «Ագրոմեխատրոնիկա և ճշգրիտ ռոբոտատեխնիկա», «Ագրոէկոլոգիա», «Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում», «Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա» և «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», ընդհանրապես դիմորդներ չկան:
«Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա», «Բույսերի պաշտպանություն», «Ճշգրիտ գյուղատնտեսություն», «Մեքենասարքավորումների ճարտարագիտություն» մասնագիտություններում հայտագրվել է մեկական դիմորդ:
Համեմատության համար նշենք, որ Վանաձորի պետական համալսարանում հայտագրվել է 251, Շիրակի համալսարանում՝ 185, Գորիսի համալսարանում՝ 38, Գավառի համալսարանում՝ 49, իսկ ԵՊՀ-ում՝ 1935 դիմորդ:
Ահա այսպիսի մակարդակի են հասցրել ագրարային համալսարանը ԿԳՄՍ նախարար, Աջափնյակի մետրոյի ճակատագրին արժանացող ակադեմիական քաղաքի երախտավոր տիկին Ժաննա Շինարարն ու ռեկտոր պարոն Հրաչյան: