|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ելույթից հետո բարձրաձայնեց մի շարք հիմնահարցեր՝ հատկապես գյուղատնտեսական կրթության և դպրոցների վիճակի շուրջ։
Պատգամավորի խոսքով՝ Ագրարային համալսարանը բավարար թվով մասնագետներ չի տալիս, մասնավորապես՝ գյուղերում սուր պակաս կա անասնաբույժների և այլ մասնագետների։
«Գյուղացին մնում է առանց մասնագետի, դիմող չկա, հետաքրքրություն չկա։ Պետք է հստակ թվերով ասեք՝ քանի՞ մասնագետ է տվել Ագրարային համալսարանը, այս պայմաններում ո՞նց պետք է զարգանա գյուղատնտեսությունը»,- նշեց Դանիելյանը։
Նա նաև անդրադարձավ դպրոցների խնդիրներին՝ ընդգծելով, որ դպրոցաշինական ծրագրից դուրս մնացած բազմաթիվ դպրոցներում կան հրատապ լուծում պահանջող խնդիրներ, սակայն նախարարությունը չի արձագանքում։
Մանրամասն՝ տեսանյութում։