Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Երկու պետական պաշտոնյա՝ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը բառիս վատագույն իմաստով փուռն են տվել իրենց կոլեգային՝ ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանին:
Ետ չմնալու համար համընդհանուր վակխանալիայից, փորձելով մտնել շեֆի աչքն ու իբր խայտառակել ՀԱԵ-ին՝ էս երկու անձինք հրապարակել են հայտնի Քոբայրավանքից լուսանկարներ՝ կովերի ներկայությամբ:
Ուշադրություն !!! Քոբայրավանքը կառավարության որոշմամբ գտնվում է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿՈՒՄ» և գտնվում է Ժաննա Անդրեասյանի ղեկավարած ԿԳՄՍՆ-ի հոգածության տակ: Հետևաբար, վանքում կովերի ներկայության այդ խայտառակ պատկերի համար պետք է պատասխանատվության ենթարկվի Ժաննան, ով անտերության է մատնել կառավարության որոշմամբ իրեն վստահված վանական համալիրը:
Եվս մի կարևոր բան՝ սրանց հակապետականության աստիճանը ցույց տալու համար: Նշված վանքը վրացիներն իրենցն են համարում, քանի որ կառուցվել է քաղկեդոնիկ ոճով ու այդ մշակույթի ծաղկման շրջանում: Եվ որքան պիտի կտրված լինես իրականությունից, որքան պիտի դիլետանտիզմը գերիշխի ուղեղումդ, որ սեփական կեղտոտ տեղաշորդ փռես օտարի առջև: Ու հիմա Վրաց Ուղղափառ եկեղեցին լավ կանի, չէ՞, որ հրապարակավ ասի՝ գոմի վերածելու փոխարեն փոխանցեք մեզ:
Վահե Սարգսյան
Yerkir.am-ի խմբագիր