կարևոր
985 դիտում, 59 րոպե առաջ - 2026-08-18 11:17
Հասարակություն

Ագրարային համալսարանի ընդունելության տագնապեցնող արդյունքները` ջախջախվող գյուղոլորտի ֆոնին

Ագրարային համալսարանի ընդունելության տագնապեցնող  արդյունքները` ջախջախվող գյուղոլորտի ֆոնին

ԳԹԿ-ն հրապարակել է այս տարվա ընդունելության քննությունների արդյունքները:

Yerkir.am-ը ներկայացնում է Ագրարային համալսարան միասնական ընդունելության քննությունների հիմնական փուլում ընդունված դիմորդների թիվն՝ ըստ մասնագիտությունների․

1. Ագրոնոմիա, սելեկցիա և գենետիկա – 1,

2.Բույսերի պաշտպանություն - 0,

3. Ագրոարդյունաբերության տեխնոլոգիաներ - 0,

4. Կենդանագիտություն և կենսատեխնոլոգիա - 0,

5. Ագրոէկոլոգիա - 0,

6. Անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում- 0,

7. Հողային և ջրային ռեսուրսների ճարտարագիտություն – 2,

8. Մեքենասարքավորումների ճարտարագիտություն – 3,

9.Անասնաբուժական-սանիտարական փորձաքննություն – 0,

10. Անասնաբուժություն - 7,

11. Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն – 1,

12.Ճշգրիտ գյուղատնտեսություն – 3,

13.Ջերմատնային ագրոտեխնոլոգիա - 0,

14. Պարենամթերքի տեխնոլոգիա - 3,

15.Սննդամթերքի անվտանգություն- 0,

16. Ագրոմեխատրոնիկա և ճշգրիտ ռոբոտատեխնիկա - 1,

17.Տրանսպորտային և լոգիստիկ համակարգեր - 5,

18. Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա - 3,

19. Ագրոբիզնես և ֆինանսներ – 28:

Ագրարային համալսարանին 2026-2027 ուսումնական տարում հատկացված առկա ուսուցման անվճար 121 տեղերից 87-ը կամ 72 տոկոսը թափուր են մնացել:

Կարող ենք արձանագրել, որ

1. 19 մասնագիտություններից 8-ում որևէ դիմորդ չի ընդունվել, 7 մասնագիտություններում ընդունվել է 1 - 3 ուսանող,

2. գերակա ագրարային 14 մասնագիտություններում ընդունվել է ընդամենը 29 ուսանող,

3. ընդունված 57 դիմորդներից 31-ը կամ 54 տոկոսը ընտրել են տնտեսագիտական մասնագիտություններ,

4. ընդունված 57 դիմորդներից 47-ը կամ 82 տոկոսը տղաներ են, ովքեր մոտ ապագայում զորակաչվելու են բանակ:

Թե ինչպես է 1-2 հոգանոց կուրսերում կազմակերպվելու որակյալ կրթություն, թերևս դա միայն կիմանա համալսարանի և ԿԳՄՍ նախարարության ղեկավարությունը, քանի որ նրանք ջանք չեն խնայում աղաղակելու «աննախադեպ» որակյալ կրթական ծառայություններ մատուցելու մասին:

«Կեցցեն» ԿԳՍՄ նախարար տիկին Ժաննան և ռեկտոր պարոն Հրաչյան:

Հ.գ. Առաջիկայում Yerkir.am-ը կանդրադառնա նաև թափուր տեղերի մրցույթի արդյունքում ագրարային համալսարանի համալրմանը: