|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի՝ Վաշինգտոնում նախատեսված, սակայն ավելի ուշ հետաձգված բանակցություններին:
Գերատեսչության խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցում հերքել է լրագրողի ենթադրությունն առ այն, որ հետաձգումը կապված է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա տարաձայնությունների հետ:
«Դա 100 տոկոսով պայմանավորված էր ժամանակացույցի հետ կապված խնդիրներով: Մենք անհամբեր սպասում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլ ընդունելուն, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը Հարավային Կովկասի համար: Ինչպես նախկինում ասել ենք, մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է եղած խնդիրների լուծման համար։ Մենք կարծում ենք, որ համաձայնությունը մոտ է: Հանդիպումը, ցավոք, տեղի չունեցավ 100 տոկոսով ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով, բայց մենք անհամբեր սպասում ենք, որ այն հնարավորինս շուտ մեկ այլ ամսաթիվ կտեղափոխենք», -ասել է Միլերը: