|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան չի բացառել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև նոր հանդիպումը։ «Օգտակար ենք համարում հետկոնֆլիկտային շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը միտված հարցերի քննարկումը: Որոշ ժամանակ առաջ Նյու Յորքում տեղի ունեցավ երկու պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մենք չենք բացառում ապագայում նման հանդիպման անցկացումը»,-ասել է նա:
Աբդուլլաևաի խոսքով՝ ներկա փուլում անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել երեք պետությունների ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունների իրականացմանը: «Հայտնի է, որ այս առումով կան մի շարք բաց հարցեր: Մենք կարծում ենք, որ հաղորդակցության բացումը, սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների սկիզբը կարող են ամուր հիմք ստեղծել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ մեր կառուցողական առաջընթացի համար»,-եզրափակել է նա։