կարևոր
3985 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-01 15:37
Քաղաքական

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները՝ Միրզոյան-Բայրամով-Չավուշօղլու եռակողմ հանդիպման մասին չափազանցված են.ՀՀ ԱԳՆ խոսնակի անդրադարձը տարածվող լուրերին

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները՝ Միրզոյան-Բայրամով-Չավուշօղլու եռակողմ հանդիպման մասին չափազանցված են.ՀՀ ԱԳՆ խոսնակի անդրադարձը տարածվող լուրերին

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ «եռակողմ հանդիպումը» նույնքան կարելի է համարել քառակողմ, ինչ որ պահի հնգակողմ, այնուհետև այլ ձևաչափով եռակողմ և այսպես շարունակ։ Այս մասին ֆեյսբուքում գրում է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Նկարում՝ նախքան ԵԱՀԿ նախարարակական գագաթաժողովի բացման արարողությունը Հայաստանի ԱԳ նախարարը, Ավստրիայի ԱԳ նախարարը, ԵՄ բարձր հանձնակատարը, Թուրքիայի ԱԳ նախարարը, Ադրբեջանի ԱԳ նախարարը քաղաքավարական կարճ զրույց են ունենում։ 

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները եռակողմ հանդիպման մասին չափազանցված են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ համացանցում շրջանառվում էր լուսանկար, որտեղից կարելի է ենթադրել, որ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կարճ զրույց են ունեցել։