|
Փոխարժեքներ
25 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.93 |
| EUR | ⚊ | € 417.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.9162 |
| GBP | ⚊ | £ 484.05 |
| GEL | ⚊ | ₾ 139.03 |
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի հետաձգումը իրականում երկու պատճառ ունի: Նա ոչ միայն ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի հետ կատարվածի պատճառով է դադարեցրել քարոզարշավը, այլեւ հիվանդության:
Բանն այն է, գրում է թերթը, որ այս ցուրտ օրերին Ս. Սարգսյանը մարզերում անցկացրած քարոզարշավի ընթացքում մրսել է ու «կորցրել» ձայնը: Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից:
Վերջինս ասել է. «Մեր քարոզարշավը կշարունակվի: Ուղղակի գրաֆիկների մեջ փոփոխություն կլինի: Տենց առողջական լուրջ խնդիր չկա, մի քիչ մրսած է, բայց դա կապ չունի քարոզչության հետ: Գրաֆիկի փոփոխություն կլինի, ու կշարունակվի»: