|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի խորհրդարանի պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի հանձնաժողովում երեկ փակ քննարկում է կայացել, մասնակցել են պետնախարար Գուրգեն Ներսիսյանը, ՆԳՆ, ԱԻՊԾ տնօրեն Մեխակ Արզումանյանը, ԱՀ ՊԲ հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ Սամվել Գրիգորյանը, ԱՀ նախագահի խորհրդական Գրիգորի Սահակյանը, Հանրային խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանը եւ պատգամավորները։
Նիստում հումանիտար խնդիրներ քննարկելուց բացի խոսվել է ապաստարանները կարգի բերելու անհրաժեշտության մասին։ Թե ինչով է պայմանավորված այս քննարկումը, նոր էսկալացիայի՞ են պատրաստվում, մեր աղբյուրն ասաց, որ ռազմական դրության պայմաններում, որում գտնվում է Արցախը 30 տարի, ապաստարանների խնդիրը պետք է մշտապես ուշադրության կենտրոնում լինի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։