Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.46 |
EUR | ⚊ | € 453.47 |
RUB | ⚊ | ₽ 4.8889 |
GBP | ⚊ | £ 525.21 |
GEL | ⚊ | ₾ 141.43 |
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 27-ին հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
Նախարարները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների մի շարք արդիական հարցեր, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստի նախապատրաստական աշխատանքները և առաջիկա բարձր մակարդակի շփումները:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 28-ին։Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել 2022 թվականի սեպտեմբերի 15-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Հայաստան ուղարկված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:
Նախատեսվում է նաև քննարկել Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումները: