|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի երեկոյան հեռախոսով Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Հայաստանում։ Այս մասին լրագրողներին չորեքշաբթի տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։
«Զրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում եւ Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի խնդիրների իրականացման շրջաններում, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- նշել են ռազմական գերատեսչությունում։
Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը նախօրեին տեղեկացրել էր Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի եւ Հարությունյանի բանակցությունների մասին։ Նրանք քննարկել են իրավիճակը Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում, հայ-ադրբեջանական սահմանին։