|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի պաշտոնական կայքում:
«Շարունակվել է տարածաշրջանում իրավիճակի եւ դրա կայունացման նպատակով ձեռնարկվող միջոցների քննարկումը 2020 թվականի նոյեմբերի 9-ին եւ 2021 թվականի հունվարի 11-ին Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրի իրագործման համատեքստում:
Նիկոլ Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի կապակցությամբ»,-ասվում է Կրեմլի հրապարակման մեջ:
Նշվում է նաեւ, որ կողմերը պայմանավորվել են հետագա շփումների մասին: