|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն ու խաղաղապահ զորակազմի աշխատանքը Ղազախստանում: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հաշվի առնելով Հայաստանի ներկայացուցչությունը ՀԱՊԿ-ում՝ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողությունների ընթացքի մասին: Ընդգծվել են իրավիճակի կարգավորմանը նպաստող գործողությունների արդյունավետ համակարգումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ քննարկվել է նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ, ՌԴ, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների իրագործման որոշակի հարցեր: