|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր զրուցել են հեռախոսով և քննարկել Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Զրույցի հիմնական թեման եղել է Մերձավոր Արևելքում կտրուկ սրված իրադրությունը», - ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուս և թուրք առաջնորդները դատապարտել են Իրանի դեմ Իսրայելի ուժային գործողությունը:
«Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել իրանա-իսրայելական հակամարտության շարունակվող էսկալացիայի կապակցությամբ, որն արդեն հանգեցրել է մեծ թվով զոհերի և հղի է երկարաժամկետ ծանր հետևանքներով ամբողջ տարածաշրջանի համար», - ասված է հաղորդագրության մեջ: