|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Սիրիայի հակամարտության կարգավորումը, այս մասին գրում է ria.ru-ն։
«Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Սիրիայի հյուսիս-արևելքում իրադրության կայունացմանն ուղված համակարգված քայլերի շարունակման կարևորությունը՝ նրա տարածքային ամբողջականության և միասնության սկզբունքների խիստ պահպանմամբ»,- ասված է Կրեմլի հաղորդագրությունում։
Նախագահները նաև կարծիքներ են փոխանակել Իդլիբի դեէսկալացիայի գոտում իրավիճակի շուրջ: Հաղորդվում է, որ զրույցի ևս մեկ կարևոր թեմա է եղել էներգետիկայի ոլորտում Մոսկվայի և Անկարայի համատեղ նախագծերը։
«Հանգամանալից քննարկում է անցկացվել ռուս-թուրքական հարաբերությունների առանցքային հարցերի վերաբերյալ։ Դրական գնահատական է տրվել երկկողմ բազմապլանային համագործակցության շարունակական զարգացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: