|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ապրիլի 3-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Էնթոնի Բլինքենն ասել է, որ տեղեկություն է ստացել, որ ապրիլի 5-ին կայանալիք ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի եռակողմ հանդիպումը անհանգստություն է առաջացնում ադրբեջանական կողմում, և նա կարևոր է համարել այդ մասին հարցը պարզաբանելը՝ խոսելով Ալիեւի հետ:
Պետքարտուղարը նշել է, որ այս հանդիպման հիմնական թեման լինելու է Հայաստանի տնտեսական զարգացման հարցերը։