|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը քննարկել են Մերձավոր Արևելքում և Անդրկովկասում տիրող իրավիճակը, ինչպես նաև ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասված է ՌԴ դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության մեջ, գրում է ТАСС-ը։
«Շոշափվել են միջազգային օրակարգի հիմնական հարցերը, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Սերգեյ Լավրովը թուրք գործընկերոջը տեղեկացրել է BRICS-ում Ռուսաստանի նախագահության առաջնահերթությունների մասին։ Ուրվագծվել են ուկրաինական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՌԴ հիմնարար գնահատականները»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Դիվանագիտական գերատեսչությունից հայտնել են, որ նախարարները համեմատել են երկկողմ քաղաքական երկխոսության և առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցերի վերաբերյալ գրառումները։