|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Նյու Յորքում հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ:
Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև բարձր և բարձրագույն մակարդակներում վերջին շրջանում տեղի ունեցող պարբերական հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ընդլայնման համար:
Զոհրաբ Մնացականյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը հանագամանալից անդրադարձ են կատարել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, դրա շրջանակներում ընդունվելիք փաստաթղթերին և կազմակերպվելիք միջոցառումներին: