|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հունիսի 7-ին հանդիպում է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։
Հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-վրացական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքները և կարևորել դրա անցակցումը երկկողմ տնտեսական հարաբերությունների համատեքստում։
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ կողմերը հատուկ կարևորել են միջազգային հարթակներում համագործակցությունը։
Դեսպան Սադոյանը և փոխնախարար Դարսալիան արժևորել են Վրաստանի հայ համայնքի նշանակալի դերը երկու բարեկամ երկրների հարաբերություններում: Այս համատեքստում Ռուբեն Սադոյանն անդրադարձ է կատարել ջավախահայությանն առնչվող հարցերին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։