|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրադրությունը Սիրիայում և միջսիրիական բանակցությունների անցկացման նախապատրաստումը. հայտնում է Կրեմլի կայքը:
«Նշվել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջնորդությամբ Սիրիայի կառավարության և չափավոր ընդդիմության միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ռազմական գործողությունների դադարեցման մասին հիմնականում կատարվում են: Պայմանավորվել են շարունակել ակտիվ համատեղ ջանքերը Աստանայում միջսիրիական բանակցությունների նախապատրաստման ուղղությամբ»,- ասվում է կայքում: