|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Աստանայում ընթացող բանակցությունների ժամանակ Սիրիայի իշխանությունների պատվիրակության ղեկավար Բաշար ալ -Ջաաֆարիի ելույթը լուսաբանելու ժամանակ արաբական լրատվամիջոցների երկու լրագրողների միջեւ վեճ է սկսվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Վեճը սկսվել է հյուրանոցի նախասրահում, երբ Ալ -Ջաաֆարին մամուլի ներկայացուցիչների համար ելույթ էր ունենում։ Օպերատորներից մեկը մի քանի անգամ գործընկերոջը խնդրել է մի կողմ քաշել գլուխը, որ չխանգարի նկարահանումներին։ Մի քանի վայրկյան անց լրագրողների միջեւ քաշքշոց է սկսվել, որն ուղեկցվում էր ինչ- որ արաբերեն բղավոցներով, բայց նրանց արագ առանձնացրել են իրարից։
Ալ -Ջաաֆարին միջադեպին ոչ մի ձեւով չի արձագանքել։