կարևոր
631 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-16 23:37
Տարածաշրջան Քաղաքական

Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը. Փեզեշքիան

Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը. Փեզեշքիան

Հայաստանը և Իրանը պայմանավորվել են փորձագիտական հանդիպումներ անցկացնել՝ համագործակցության զարգացման համար։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի խոսքով՝ Իրանի և Հայաստանի փորձագետները մասնագիտական հանդիպումներ կանցկացնեն՝ համապատասխան հարցերն ուսումնասիրելու և համագործակցության զարգացման համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելու նպատակով։

Փեզեշքիանը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ապագա ծրագրերը և համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը։

Իրանի նախագահը նաև անդրադարձել է տարածաշրջանային բնապահպանական խնդիրներին, այդ թվում՝ Կասպից ծովի ջրի մակարդակի նվազմանը, շրջակա միջավայրի աղտոտմանը և կենսաբազմազանությանը սպառնացող վտանգներին։ Նրա խոսքով՝ այս խնդիրները ցույց են տալիս, որ շրջակա միջավայրի պաշտպանությունը բոլոր երկրների ընդհանուր պատասխանատվությունն է։

Հիշեցնենք՝ Առաջնորդների գագաթնաժողովը կայացավ հոկտեմբերի 16-ին։

COP17-ն կանցկացվի Երևանում՝ հոկտեմբերի 19-ից 30-ը։