|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը: Այն տեղի է ունեցել ԱԳՆ շենքում, փակ ձեւաչափով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ի սկզբանե հանդիպումը նախատեսված է եղել անցկացնել ժամը 18-ից 20-ը՝ 2 ժամ, սակայն պատգամավորները հանդիպմանը ներկայացել են մոտ մեկ ժամ ուշացումով, ուստի զրույցը նախատեսվածից կարճ է տեւել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Նալբանդյանը պատգամավորներին հավաստիացրել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունեցած եռակողմ բանակցությունների ժամանակ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ քննարկման առարկա չի դարձել: ՀՀ արտաքին գործերի նախարարն ասել է, որ բանակցությունների միակ առարկան եղել է շփման գծում զինադադարի կայուն ռեժիմ սահմանելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում