Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Դեկտեմբերի 17-ի վաղ առավոտյան Կապանում հանդիպում-ժողով է տեղի ունեցել զինվորական հրամանատարության հետ, որի ընթացքում ՀՀ զինված ուժերի բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Վալերի Քոչարյանն արդեն հայտարարել է, որ մեկ օր անց՝ դեկտեմբերի 18-ին, պետք է հետ քաշվել ներկայումս զբաղեցրած բնագծերից և հանձնել դիրքերը. Yerkir.am-ին հայտնեց ՀՅԴ «Արամ Մանուկյան» կամավորական վաշտի շտաբի պետ, ՀՅԴ Կապանի կոմիտեի ներկայացուցիչ Գագիկ Ղահրամանյանը՝ փաստելով, որ թեև կամավորական ուժերն ամեն ինչ արել և անելու են, որպեսզի կանխվի մեծագույն աղետը, այդուհանդերձ, դեպքերի զարգացումները ցույց են տալիս, որ տեղի է ունենալու այն, ինչը վաղօրոք պլանավորված էր Փաշինյանի իշխանության կողմից:
Խնդրի մասին առավել հանգամանալից Yerkir.am-ն անդրադարձել էր «Սյունիքը ևս կործանվում է Փաշինյանի դավադիր «ըմբռնումով» հրապարակման մեջ: