|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքական star.com.tr կայքի տեղեկացմամբ` ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի նահանգապետ Միշել Լույան Գրիշամը Մեքսիկայի սահմանին տեղակայված ԱՄՆ զորքերին հետ քաշվելու հրաման է տվել: Նա մասնավորապես նշել է, որ տարածքում կմնան փոքրաթիվ զինվորականներ: Նահանգապետը դա պատճառաբանել է նրանով, որ Նյու Մեքսիկոն չի մասնակցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հռչակած «Աղետալի հոսք»-ի դեմ պայքարին:
Երկու օր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Մեքսիկայից ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարի համար սահման է ուղարկելու 3750 զինվոր:
Նոյեմբերին Պենտագոնը նախատեսել էր այնտեղ ուղարկել 5900 զինվոր, սակայն հետագայում` դեկտեմբերի 15-ից մինչև հունվարի 15 ընկած ժամանակահատվածում, այդ թիվը մի շարք զինվորների վերադարձի հետևանքով կրճատվել էր: