|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ընթացքում ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարեց. «Քանի որ հայրենադարձության մասին օրենքին շատ անդրադարձ եղավ, ես կցանկանայի վերահաստատել, որ մենք կայացրել ենք քաղաքական որոշում, և ես հանդես եմ եկել հայտարարությամբ: Երկարատև քննարկումների արդյունքում որոշվել է, այնուամենայնիվ, ունենալ հայրենադարձության մասին առանձին օրենք: Մեր նախնական հաշվարկներով՝ ԱԺ հաջորդ նստաշրջանում այն արդեն կլինի օրակարգում»: