|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մայիսից սկսած` 2018թ. 7 ամիսների ընթացքում Հայաստան է հայրենադարձվել ավելի քան 450 ընտանիք. նախարարության 6-ամսյա գործունեությունն ամփոփող ասուլիսի ժամանակ հայտարարեց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը:
«Սրանք միայն այն ընտանիքներն են, որոնք կապվել են մեզ հետ, այսինքն` այս թիվը չի ներկայացնում իրականությունն ամբողջությամբ։ Կարծում ենք, որ թիվն անհամեմատ մեծ կլինի»,- նշեց Մխիթարյանը և հավելեց, որ Հայաստան ամենաշատը վերադարձել են Ռուսաստանից, Իրանից և Միացյալ Նահանգներից: