|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Նոր տիպի կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով Տոկիոյում Օլիմպիական և պարալիմպիկ խաղերը չեղյալ հայտարարելու մասին առցանց ստորագրահավաքի տակ ստորագրել է ավելի քան 450,000 մարդ:
«Չեղյալ հայտարարել Տոկիոյի Օլիմպիական խաղերը, պաշտպանել մեր կյանքը» խնդրագիրը պատրաստել է Ճապոնիայի փաստաբանների միությունների ֆեդերացիայի նախկին ղեկավար Կենձի Ուցունոմիան: Նրա կարծիքով՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կարող է բացասաբար ազդել մրցումների վրա, որոնց բացման արարողությունը տեղի կունենա մեկ շաբաթից:
Փաստաբանի խոսքով՝ ստորագրությունների քանակից ելնելով՝ ժամանակն է «համարձակ որոշում» կայացնելու և չեղյալ հայտարարելու Տոկիո-2020-ը: Նրա կարծիքով՝ Օլիմպիադայի անցկացումն ուներ որոշակի նպատակ, որից արդեն շեղվել են:
Ուցունոմիան անտեղի է համարում արտակարգ իրավիճակում օլիմպիական խաղերի անցկացումը: