|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ճապոնիայի իշխանություններն ընտրել են 2020 թվականի օլիմպիական և պարալիմպիկ խաղերի տարբերանշանը:
Խաղերի կազմկոմիտեն ներկայացրել է նոր տաբերանշանը, որն Էդո դարաշրջանի (1603-1868 թթ.) ուրույն ոճով է: Նոր լոգոն ունի «Կումիտիմացումո» անվանումը: 2020 թվականի օլիմպիական խաղերի լոգոյի ընտրությունը կատարվել է եզրափակիչ փուլ հասած 4 տարբերանշաններից. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Նախորդ տարի Խաղերի նախնական տարբերանշանի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ դրա հեղինակ Կենձիրո Սանոյին մեղադրեցին գրագողության մեջ: Բելգիացի դիզայներ Օլիվիե Դեբին, ով 2013 թվականին բելգիական թատրոնի համար տարբերանշան էր ստեղծել, նմանություն էր գտել իր և Սանոյի ստեղծածի մեջ: Բելգիացին դատարան դիմեց՝ հորդորելով Միջազգային օլիմպիական կոմիտեին` հրաժարվել ընտրված տարբերանշանից:
Հետագայում ՄՕԿ-ը չեղյալ հայտարարեց նախնական ընտրությունը և նոր մրցույթ հայտարարեց, որին կարող էր մասնակցել Ճապոնիայի՝ 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի:
ХХХII ամառային օլիմպիական խաղերը կկայանան 2020 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը Տոկիոյում: