|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի «Գորշ գայլեր»-ի քաղաքական միավորում համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ կազմում է «Cumhur» («Ժողովուրդ») դաշինքը, հետևելով ԱԶԿ-ին, նույնպես դիմել է Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողով` Ստամբուլի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելուպահանջով. հաղորդում է t24.com.tr կայքը:
Նշենք, որ երեկ ԱԶԿ փոխնախագահ Իհսան Ալի Յավուզը դիմել էր ԲԸՀ` Ստամբուլի ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու համար: Ստամբուլի ընտրությունների նախնական արդյունքով` հաղթել էր քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: Սակայն ԱԶԿ դիմումների պատճառով ԲԸՀ-ը դեռևս քաղաքապետի մանդատը չի հանձնել նրան:
Ի դեպ, քիչ առաջ ՀԺԿ-ն հայտարարություն է տարածել, որ կանչվել են ԲԸՀ` մանդատ ստանալու, իսկ փոխնախագահ Ջանան Քաֆթանջըօղլուն իր թվիթերյան էջում հայտարարել է, որ «ստանում են մանդատը»:
Հարկ է նշել, որ ԱՇԿ-ն դիմել էր ԲԸՀ` Հայաստանի հետ սահմանակից Իգդիրի և Կարսի նահանգների արդյունքները ևս չեղյալ հայտարարելու պահանջով, սակայն մերժում է ստացել: