|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Նախարարության գործունեության 6-ամսյա աշխատանքն ամփոփելիս Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն անդրադարձավ իր ղեկավարած գերատեսչության պահպանման անհրաժեշտությանը:
Նա հիշեցրեց, որ թե' վարչապետը, թե' փոխվարչապետերը հայտարարել են գերատեսչությունների թվի կրճատման մասին, և նշեց, որ դեռ վերջնական որոշում չկա` որ գերատեսչությունները կփակվեն կամ այլ ձև կստանան:
Հայրապետյանի խոսքով` իր աշխատանքի 6 ամիսների ընթացքում տպավորություն է ստացել, որ Սփյուռքի նախարարությունն ի սկզբանե ստեղծվել ու կրել է սիմվոլիկ բնույթ: «Տպավորություն ունեմ, որ այս գերատեսչությունն իր առջև չի դրել ամենահավակնոտ խնդիրները։ Պետության կողմից այդ գերատեսչության առջև անլուծելի խնդիրներ չեն դրվել։ Այս իմաստով իմ կարծիքը հետևյալն է` եթե նախարարությունը պետք է լինի բացառապես խորհրդանշական բնույթի, Սփյուռքի աչքերին թոզ փչելու և որոշակի ակնկալիքներ ու կարիքներ հոգալու համար, ապա պարտադիր չէ, որ ձևաչափը լինի առանձին նախարարության տեսքով։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ Սփյուռքի ուժեղ նախարարություն։ Ինչ որոշում էլ կայացնի նոր կառավարությունը, ես վստահ եմ, որ այն միտված է լինելու ավելի արդյունավետ աշխատանք կազմակերպելուն»,- ասաց Հայրապետյանը:
Նա չբացառեց, որ նոր կառավարության կազմում Սփյուռքի նախարարությունը կարող է վերակազմավորվել որպես որևէ նախարարության առանձին կոմիտե կամ գործակալություն։