|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում խոսեց կառավարության նիստում հաստատված որոշման մասին, ըստ որի` կառավարությունը պետք է ԱԺ-ին ներկայացնի «Դեղերի մասին» նոր օրենք, որի մեջ մտնում է, դեղերի ստեղծումից սկսած, ամբողջ շղթան` մինչև սպառողին հասնելը: Նաև դեղերի վերաբերյալ յոթ օրենքներում պետք է կատարվեն փոփոխություններ:
Նախարարը նշեց, որ դեղերի մասին նոր օրենք ընդունելը պայմանավորված էր նրանով, որ 1998թ. ընդունված` «Դեղերի մասին» օրենքն արդեն չէր համապատասխանում այսօրվա փոփոխվող մարտահրավերներին, ահա` ինչու որոշում է կայացվել ամբողջությամբ նոր օրենք ստեղծել, որով կարգավորվելու են դեղերի գները, դեղատոմսով դեղ տրամադրելը, դեղերի ներմուծումը, գրանցումը, դեղերի մասին գովազդը, միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելը և այլն: