|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Վերնիսաժի» գործով մեղադրյալ Ներսես Մելքոնյանի դեմ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ առաջիկա մեկ ժամվա ընթացքում որոշում կընդունվի: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Ներսեսի փաստաբան Արմեն Խաչատրյանը:
Նա նշեց, որ ընդամենը րոպեներ առաջ է դատարանն անցել խորհրդակցական սենյակ: Քննիչի միջնորդությունը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Հիշեցնենք, որ մոտ երկու օր առաջ ձերբակալվել էր մայիսի 17-ին «Վերնիսաժի» մոտ արձակված կրակոցներից վիրավորված Ներսես Մելքոնյանը (նույն Նորայր Հարությունյանը, որի անունը ի սկզբանե սխալ էին հայտնել լրատվամիջոցներին):
Այսօր` ժամը 15:00-ին, ավարտվել է նրա ձերբակալության 72 ժամը: Դատարանի որոշումից հետո պարզ կլինի, թե նա կալանքի տակ կվերցվի՞, թե՞ ոչ:
Ներսես Մելքոնյանին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը):