|
Փոխարժեքներ
24 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.44 |
| EUR | ⚊ | € 414.98 |
| RUB | ⚊ | ₽ 4.322 |
| GBP | ⚊ | £ 483.16 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Միացյալ Նահանգները հայտարարություն է տարածել, որի համաձայն` ուշադիր հետևում է Քաշմիրի շրջանում տեղի ունեցող զարգացումներին, որոնց հետևանքով առաջացել է բռնությունների նոր վտանգ, հայտնում է Al Jazeera-ն:
Նշվում է, որ ըստ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի, ԱՄՆ-ը մտահոգված է ձերբակալությունների վերաբերյալ ստացվող զեկույցներով: Նահանգները նաև կոչ է անում հարգել բոլորի իրավունքները և խնդիրները լուծել բանակցությունների եղանակով: Պետքարտուղարության խոսնակը կողմերին կոչ է արել շփման գծում պահպանել կայունությունն ու խաղաղությունը:
Հավելվում է նաև, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ևս կողմերին կոչ է արել ցուցաբերել զսպվածություն: