|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փետրվարի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռի կործանման կապակցությամբ ցավակցագիր է հղել Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքին։
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու հոգևոր դասի և հավատացելոց անունից վշտակցություն է հայտնել Ռուս Ուղղափառ Եկեղեցու հովվապետին, Ռուսաստանի ժողովրդին և ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: «Հայցում ենք Երկնավոր մեր Տիրոջը՝ Իր օթևաններում խաղաղության մեջ հանգչեցնել զոհվածների հոգիները և Սուրբ Հոգու մխիթարություն շնորհել նրանց բարեկամներին», - նշել է Նորին Սրբությունը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթել է, որ Աստված խաղաղ և անվրդով պահի և պահպանի Ռուսաստանի Դաշնությունը և նրա աստվածասեր ժողովրդին։
Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ