կարևոր
997 դիտում, 4 ժամ առաջ - 2026-07-13 21:12
Աշխարհ

Բրյուսելի նախաձեռնությունը՝ պատժամիջոցների ցանկում ներառել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին, ձախողվել է

Բրյուսելի նախաձեռնությունը՝ պատժամիջոցների ցանկում ներառել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքին, ձախողվել է

Եվրամիությունը պատժամիջոցներ չի կիրառի Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդի՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի և Ռուսաստանի խոշորագույն մասնավոր նավթային ընկերության ղեկավարի՝ Վագիտ Ալեկպերովի նկատմամբ։ 

«Ազատության» աղբյուրները հաղորդել են, որ Բրյուսելում նախատեսում էին պատժամիջոցների ցանկում ներառել նաև Պատրիարք Կիրիլի անունը՝ պնդելով, թե նա «մշտապես աջակցել է» Ուկրաինայի դեմ պատերազմին։ Սահմանափակումների վերջնական տարբերակում, սակայն, որը պետք է ընդունվի առաջիկա օրերին, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի անունը հանված է «սև ցուցակից»։ 

Փոփոխությունը տեղի է ունեցել Բուլղարիայի կիրառած վետոյի շնորհիվ, Բուլղարիան դիրքորոշում է հայտնել, որ ԵՄ-ն չպետք է թիրախավորի կրոնական գործիչներին։ 

42 հոգանոց ցանկից հանվել է նաև Ռուսաստանի ամենամեծ մասնավոր նավթային ընկերության՝ «Լուկօյլի» ղեկավար Վագիտ Ալեկպերովի անունը։