կարևոր
1687 դիտում, 8 ժամ առաջ - 2025-07-23 23:23
Աշխարհ

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Արամ Ա Վեհափառին

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Արամ Ա Վեհափառին

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը շնորհավորել է Արամ Ա Վեհափառ Հայրապետի գահակալության 30-ամյակը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ուղղած յատուկ նամակով, ռուս եկեղեցւոյ հոգեւոր պետ Քիրիլ Պատրիարքը իր ջերմ շնորհաւորութիւնը յայտնեց Նորին Սրբութեան՝ հայրապետական գահակալութեան 30 ամեակին առիթով:

Եղբայրական ջերմ սիրով գրուած նամակին մէջ Քիրիլ Պատրիարք անդրադարձաւ Վեհափառ Հայրապետին իրագործումներուն՝ հայ եկեղեցւոյ ու ժողովուրդին կեանքէն ներս, ինչպէս նաեւ յատուկ կերպով ընդգծեց Հայրապետին ղեկավարութեամբ յառաջ տարուած միջ-եկեղեցական աշխատանքները, որոնք Նորին Սրբութիւնը դարձուցին սիրելի ու յարգելի անձնաւորութիւն՝ կրօնական ղեկավարներու մօտ: Ռուս եկեղեցւոյ հոգեւոր պետը նաեւ յիշեցուց երկար տարիներու վրայ տարածուած իր սերտ բարեկամութիւնը Վեհափառ Հայրապետին հետ, ապա Հայրապետին մաղթեց նորանոր իրագործումներով լեցուն երկար գահակալութիւն: